Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 13:00-ին: Այս մասին հայտնեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում, ժամը 13:00-ին, և կշարունակվի մինչև 14:00-ն:
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: