ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա հունիսի 13-ին: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:
«Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 11:40-ը: Քվեարկությունը կանցկացվի Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում»,- ասաց Մելիքյանը:
Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: