Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է ներքոնշյալ 3 դատավորի անունը. 

 

1. Անտոնյան Սուրեն Ռաֆիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) 

2. Հակոբյան Գոռ Գագիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) 

3. Միքայելյան Ստեփան Կարոյի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)։ 


Գոռ Հակոբյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։ 

1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում։ 
1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։ 
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր: 
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 
2010 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։ 

Ստեփան Միքայելյանը ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։ 

 Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 

1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շահումյանի Ժողդատարանում` որպես դատական կատարածու։ 
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմում` որպես իրավախորհրդատու։ 
1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ գերագույն դատարանում` որպես հսկողական բաժնի պետի տեղակալ։ 
1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես ավագ դատախազ։ 
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում` որպես դատավոր։ 
2008 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 
2018 թվականի ապրիլի 5-ից աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր: 
2003 թվականից հանդիսանում է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի անդամ (CCJE): 
2003 թվականից հանդիսանում է Արդարադատության Արդյունավետության եվրոպական հանձնաժողովի անդամ (CEPEJ): 
1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում` որպես ավագ դասախոս։ 
1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` որպես ավագ դասախոս։ 
2000 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ։ 
2012 թվականից դասավանդում է Փաստաբանական դպրոցում: 
2013 թվականից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում: 
2017-2018 թվականներին դասավանդել է Նոտարական պալատում: 
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում, հանդիսանում է Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ: 

Մամուլում գրվել էր, որ Ստեփան Միքայելյանը հայտնի է իր էքսցենտրիկ կատակներով, իր ուսանողներին անպայման ամուսնացած տեսնելու ցանկությամբ և հաճախ է դասերը թողնում ու ավելի կարևոր կյանքի դասի` «Բարի բախտ»-ի մասին խրատներ տալիս ուսանողներին: Հատկանշական է, որ նա իր այդ բնավորությունը ցուցաբերում է նաև դատավորների չամուսնացած օգնականների և ԲԴԽ չամուսնացած աշխատակազմի հանդեպ: 

Սուրեն Անտոնյանը ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում: 


1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 
1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության գործառնությունների և փաստաթղթերի տեսչության բաժնում՝ որպես մասնագետ: 
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման և մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնում: 
1996 թվականին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության բանկային մեթոդաբանության բաժնում՝ որպես մասնագետ-իրավաբան: 
1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ ադարադատության նախարարության օրենսդրության վարչության գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման բաժնի պետի պաշտոնում: 
1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ: 
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետ: 
1999 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր: 
2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: 
2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ: 
2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։ 
2013 թվականի հունիսի 29-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի անվան մեդալով: Անտոնյանը համարվում է դատաիրավական ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, մշտապես աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով: