ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել, սակայն բոլորը պարտավոր են կատարել այն: Այդ մասին ապրիլի 2-ին Սահմանդրական դատարանի որոշման հրապարակումից հետո նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմինն է: «Պետական կառավարման բոլոր մարմինները, տեղական ինքնակառավարման մարինները, պաշտոնատար անձինք, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել այդ որոշումները: Մենք կուսումնասիրենք որոշման բովանդակությունը և, կարծում եմ' մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»,- ասաց Ասատրյանը: