Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կփոխվի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: