«Դեսպանը հեռացող է, բայց ԱՄՆ դեպարտամենտը հեռացող չէ։ Այդ հայտարարությունը դեսպանի անձնական տեսակետը չէ, որովհետև ժամանակին մենք ունեցանք մի քաղաքական գործիչ հանրապետականից, ով պնդեց, որ դա դեսպանի անձնական տեսակետն է։ Այո՛, միգուցե հեռացող դեսպանի հեռացող մեսիջ է, բայց արդյո՞ք պետդեպարտամենտն էլ է հեռանում, ոչ′»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։ 

Բադալյանը նշում է, որ խնդիրը նրանում է, որ չկա արտաքին քաղաքական հայեցակարգ, որի մեջ Ղարաբաղը կարևոր տեղ պետք է զբաղեցնի և բնական է, որ դեսպանների, մանավանդ հեռացող դեսպանների միջոցով որոշ երկրներ մեսիջներ են փոխանցում, ստուգելու հասարակության կամ իշխանության վերաբերմունքը։ 

 

«Քանի որ հայեցակարգը չկա, դրա համար հայտարարությանն արձագանքեցին ավելի ուշ և շատ դեպքերում տպավորությունն այնպիսին է, որ չգիտեն՝ ինչպես արձագանքեն, որովհետև, եթե մենք չունենք հայեցակարգ, սկսում ենք մտածել՝ այս իրավիճակում ինչ պատասխանել, իսկ եթե ունենայինք հայեցակարգ՝ անմիջապես հինգ րոպե հետո արտգործնախարարության մամուլի խոսնակը անմիջապես կարձագանքեր»,- իր խոսքը եզրափակեց քաղաքագետը։