Ինչպես արդեն նշել էինք ՀՀ-ում այսօր տեղի են ունենում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իսկ «ամենաթեժ» կետերը Հրազդան, Արմավիր, Էջմիածին և Կապան քաղաքներն են։ 

Նշենք, որ Էջմիածնի մի քանի ընտրատեղամասերում և Հրազդանի թիվ 26/26 ընտրատեղամասում ընտրողներն ակտիվորեն լուսանկարում են իրենց քվեաթերթիկները։

 

Քիչ առաջ Հրազդանի նույն 26/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը կոնյակ բերեց ընտրատեղամաս, սակայն շատ չանցած հանձնաժողովի նախագահի հորդորով կոնյակը տարան ընտրատեղամասից։

Նշենք, որ Հրազդանի 26/14 տեղամասում նկատվել է նաև ընտանեկան ընտրության դեպք՝ ամուսիններն օգնել են միմյանց: