Հանձնաժողովի անդամը հայհոյել է դիտորդին:

Թիվ 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արթուր Շիրինյանը հայհոյել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վարտգես Գասպարիին՝ ասելով «սիկտիր»:

Երբ գրանցամատյանում գրանցվում էր դիտորդի գնահատականը հանձնաժողովի անդամի կողմից իրեն հայհոյելու կապակցությամբ, տեղամասում վստահված անձ գրանցված անձը՝ Կուղյանոսյան ազգանունով, հանձնաժողովի քարտուղարին ասել է, որ դիտոդրը հայ չէ, պարսիկ է՝ ակնհայտ նպատակ ունենալով նսեմացնել դիտորդի անձը:

Հանձնաժողովի նախագահը որևէ գործողություն չի ձեռնարկել:
#Yerevanvote17

Քաղաքացի դիտորդ/Citizen Observer