Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Առաքել Մովսիսյանի (Շմայս մականվամբ) 4 եղբայները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները երեկ բերման են ենթարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից:
Մովսիսյան եղբայրները երեկ ՀՔԾ են բերման ենթարկվել և հարցաքննել քրեական գործի շրջանակներում:
ՀՔԾ մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Առաքել Մովսիսյանի եղբայրները կանչվել են ՀՔԾ որպես վկա. «Մովսիսյան եղբայրները պարզապես կանչվել են և հարցաքննվել քրեական գործի շրջանակներում: Վերջիններիս ՀՔԾ-ն չի պահել, նրանք երեկ հարցաքննվելուց հետո գնացել են տուն»:
Օհանջանյանը կրկին չմանրամասնեց, թե քրեական ո՞ր գործի շրջանակներում են հարցաքննվել Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, ասաց՝ «նախաննքական գաղտնիք է»:
Հիշեցնենք, որ սյս տարվա հունիսին Ազգային անվտանգության ծառայությունը ներխուժել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի բնակարան և խուզարկություն իրականացրել: Որից հետո Մովսիսյանը հարցաքննվել էր ԱԱԾ-ում կամովին հանձնել զենք-զինամթերքը:
Արմինե Միքայելյան