Ստամբուլի Քադըքյոյ շրջանում բանտից փախուստի դիմած հանցագործը 11 անցորդի է դանակահարել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր:
Հանցագործ Ալի Քարդաշը հարցաքննության ժամանակ նշել է, որ ինքը չպարզաբանված խնդիրներ է ունեցել տվյալ փողոցի մսի վաճառքի կետի աշխատակիցների հետ:
Նա հայտնել է, որ նախկինում աշխատել է այդ մսի խանութում և իր հետ աշխատողների դրդմամբ սկսել է թմրանյութեր օգտագործել: Հանցագործի փոխանցմամբ՝ ինքը ցանկացել է վնասել միայն մսի կետի աշխատակիցներին, սակայն անգիտակցաբար վնասել է նաև միջամտած անցորդներին: