Իրավապահ մարմիններին հաջողվել է բռնել կալանավորին, ով 2012 թ.-ին Օհայո նահանգում ցմահ բանտարկության է դատապարտվել՝ երեք դպրոցականների սպանության համար, հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Հանցագործը բանտից փախուստի էր դիմել հինգշաբթի երեկոյան:

 

19-ամյա Թոմաս Թիդժեյ Լեյնը Լիմա քաղաքի բանտից փախուստի է դիմել իր երկու կալանավոր ընկերների հետ միասին, որոնցից մեկը շուտով ձերբակալվել է: Ամերիկյան խմբագրության աշխատակցի հաղորդմամբ՝ Լեյնին հայտնաբերել են գյուղական կառույցում:

 

Նահանգի ճանապարհային ոստիկանության անձնակազմի ներկայացուցիչները դեռևս չեն ճշգրտել, թե ինչպես հնարավոր կլիներ փախուստի դիմել խստորեն վերահսկվող տարածքից: