Երևանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Համաժողովին ելույթ ունեցավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ելույթում փոխվարչապետը մասնավորապես նշեց.
«Շնորհակալություն եմ հայտնում համաժողովի կազմակերպիչներին, բոլորիս ցանկանում եմ արդյունավետ աշխատանք: Թեման, որ այսօր մենք քննարկում ենք, բավականաչափ կարևոր է, ու ես ցանկանում եմ սկսել հիմնավոր մի հարցից, որը պետք է քննարկենք, հասկանալու համար, թե մեզ ինչ է սպասվում տեխնոլոգիական խնդիրների տեսանկյունից: Առաջնային հարցը վերաբերում է բիզնեսի առաջմղմանն ու խթանմանը, ինչի համար լոկոմոտիվի դեր է կատարում թվերի ու թվայնացման արդյունավետությունը: Միության կազմում մենք պետք է կարողանանք այնքան էֆեկտիվ հարաբերություններ կառուցել, որ բիզնեսի մրցակցությունը ոչ միայն ներսում լինի, այլ Միությունն ինքը մրցակցի առավել գլոբալ ընկերությունների հետ: Եվ միայն այդ դեպքում է, որ նորարարական տեխնոլոգիական առաջընթացն առավել հզոր կլինի: Եթե մեզ մոտ՝ Միության ներսում, համագորածկցությունը հիմնված լինի միայն խոչընդոտների հաղթահարման սկզբունքի ու ներքին առևտրի արդյունավետության բարձրացման հիման վրա, ապա բնականաբար բիզնեսը կկորցնի մոտիվացիան: Ինչքան շատ վերացնենք խոչընդոտներն ու ինչքան շատ հեռանանք ստանդարտներից ու բիզնեսը կառուցված լինի առաջընթացի վրա, այդքան շատ տեխնոլոգիական առաջընթաց կունենաք: Այստեղ, իհարկե, օրենսդրության ներդաշնակության խնդիր կա, քանի որ գիտական առաջընթացը, գորըծնթացները առանց համաձայնեցումների առավել բարդ ու երկար ժամանակ են խլելու: Կարծում եմ, որ միության առաջնային մանդատներից մեկն էլ այն է, որ բոլորս միասին ու բոլոր երկրների համատեղ ջանքերով կարողանանք նորագույն վերամաշկումների ստեղծման ու ներդրման համար բորսա հիմնել, որտեղ պետք է ներկայացվեն տեխնոլոգիական նոր լուծումներ: Այդ բորսան պետք է գործի կոմերցիոն պայմաններով՝ համապատասխանեցված օրենսդրությանը և ինտելեկտուալ իրավունքներին: Կարծում եմ, որ մենք պետք է ունենանք մեկ ընդհանուր ճանապարհային քարտեզ, որի միջոցով կկարողանանք հետևել անձնական իրավունքների պաշտպանությանը: Ու այդ դեպքում հնարավոր կլինի նաև կոնսոլիդացնել թե՛ գիտական, թե՛ ստարտների ու գաղափարների պոտենցիալը՝ հետագայում դրանք օգտակար դարձնելով բոլորի համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ լավ են զարգացած լոգիստիկ ու էներգառեսուրսները, բայց ես դեռևս չեմ զգում, որ այդ երկու ապրանքները լավ են տիրաժավորվում ԵԱՏՄ տարածքում, ինչը կարծում եմ տարօրինակ է, քանի որ այդ ապրանքների տիրաժավորման առաջին իսկ շուկան պետք է լինի հենց ԵԱՏՄ: Ես կարծում եմ, որ մեր հիմնական թեզիսը պետք է լինի այն, որ միության կազմում տեխնոլոգիական լուծումների ճանապարհով ստեղծվեն ու անընդհատ առաջ մղվեն նորանոր թարմացումներ և մշակումներ: Երկրորդը՝ կարևորում եմ կոնսլիդացնել ջանքերը, ինչը բարդ է ու թանկ գործընթաց, բայց առանց դրա մենք չենք ստանա ցանկալի արդյունք: Երրորդ խնդիրը՝ Միության ներսում տիրաժավորման կրիզիսն է ու այնպիսի նոր ապրանքերի ստեղծումը, որոնք կծառայեն ի բարեկեցություն բոլոր մասնակիցների»,- եզրափակել է Գրիգորյանը: