«Հրապարակ» թերթը գրում է.
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սեյրանյանի ագրեմանը դեռ չկա, լավատեղյակները պնդում են, որ կձգվի:
Ի դեպ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, եւ չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից: