Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում օրերս տեղի ունեցած թաղման արարողության ժամանակ դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ համագյուղացիներից մեկի թաղման ժամանակ, տեղի բնակիչ Սմբատ Ըռքոյանը մոտեցել և կտրել է նույն թաղման մեկ այլ մասնակցի՝ Արսեն Մկրտչյանի պարանոցը: Մկրտչյանին դեպքից անմիջապես հետո տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան: Վիճակը լավ է:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Սմբատ Ըռքոյանը կալանավորվել է:
Հիշեցնենք, որ Ըռքոյանի ծնողների խոսքով, վերջինս 2-3 օր է՝ շատ անհանգիստ էր, անընդհատ ծխում էր ու հաց չէր ուտում: Ծնողները փորձել են պարզել անհանգստության պատճառը, սակայն չի ստացվել:
Այս պահին Քննչական կոմիտեն դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: