Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Դավթաշենի կամրջի տակ 45-ամյա կնոջ դի է հայտնաբերվել:
Մինչ ՀՀ քննչական կոմիտեն կպարզի դիակի ինքնությունը, ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ 45-ամյա կինը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է՝ Լուիզա Գուրգենի Խաչատրյանը: Վերջինս աշխատում էր «Արմենիա» հանրապետական ԲԿ-ում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
Լուիզա Խաչատրյանի հարազատները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին, որ վերջին շրջանում Խաչատրյանը դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել, սակայն իրենց համար անհայտ է թե՛ նրա այդ վիճակի, եւ թե՛ այդպիսի ծայրահեղ քայլի գնալու պաճառները:
Լուիզա Խաչատրյանի ծանոթներից մեկն, ով ցնցվել էր այդ լուրն իմանալով, ասաց, որ երբեք չէր պատկերացնի, որ նրա հետ կարող էր նման բան պատահել. «Բժշկուհի Խաչատրյանը առաքինի, համեստ, մեղմ, խիստ դրական աուրայով օժտված մարդ էր, ուներ օրինակելի ընտանիք: Բոլորը նրան հարգում ու սիրում էին: Չեմ կարողանում հավատալ, որ նա կարող էր նման բան անել»,-ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ քննիչները դեռևս աշխատանքներ են տանում դեպքի վայրում: Առավել մանրամասն կհաղորդենք հաջորդիվ: