Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Փաշինյանիհայտարարությանը, ըստ որի՝ Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին, կոչ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին` «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատին»։ Այս մասին գրում է Интерфакс-Азербайджан-ը:
«Առաջին հերթին, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: Դրանում հստակ նշված է, որ Արցախյան հիմնախնդրի մասնակից կողմերն են Ադրբեջանն ու Հայաստանը, և բանակցությունները վարում են Բաքուն ու Երևանը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:«Բանակցությունների համար պետք է պատրաստվեք դրան և հայտարարություն անելուց առաջ պետք է մտածեք ասվածի մասին»,-հավելել է Մամեդյարովը։