ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ պատգամավորն, ում նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, կարող է լինել իրենց խմբակցությունից: Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ ճեպազրույցում:
Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավորներից մեկի նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցված: