Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Այն հրավիրվել է՝ քննարկելու Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակելու, ինչպես նաև օգնական, խորհրդական և մամուլի քարտուղար նշանակելու հարցը։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրակարգերին։
«Այսպիսի ճոխություն Երևանում չի կարելի թույլ տալ։ Ժամանակին եղել է նման ճոխություն, բայց հիմա կարո՞ղ ենք փոխել»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Ըստ Խաժակյանի Երևանի քաղաքապետը կարող է իր խորհրդականների թիվը 7-ից կրճատել ու դարձնել 2։
Նա առաջարկեց նաև, որ պետք է կրճատել փոխքաղաքապետերի հաստիքները. քաղաքապետը պետք է ունենա 1 առաջին տեղակալ ու 1 տեղակալ։