Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը, որն էլ սկսվեց Երևան դարձած իմ Էրեբունի երգի հնչյունների ներքով: Ներկա էին և գրանցվել էին 63 անդամ: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարեց ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Նշենք, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել ԲՀԿ-ից 17 անդամ, Բարև Երևան դաշինքից 6 անդամ, ՀՀԿ-ից 42 անդամ:
Պաշտոնական տվյալներով Երևանի քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանը ողջունեց ավագանու անդամներին և իր ելույթում նշեց, որ եռանդուն աշխատանքի շնորհիվ կփորձեն ունենալ Ավելի լավ Երևան:
Օրակարգում ընդգրկված էին նաև ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման, Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորման և վերջիններիս նախագահների ու նրանց տեղակալների առաջադրման հարցը, որն էլ ընդունվեց 63 կողմ և 1 ձեռնպահ: Նշենք, որ ձեռնպահ էր Բարև Երևան դաշինքից Դավիթ Սանասարյանը:
Օրակարգում ընդգրկված էր նաև ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման, Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորման և վերջիններիս նախագահների ու նրանց տեղակալների առաջադրման հարցերը:
Նշենք, որ Բարև Երևան դաշինքից Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այսօր բոյկոտում են քվեարկությունները, քանի որ կեղծված ընտրությունների արդյունքում է ձևավորվել Երևանի ներկայիս ավագանին, որին ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց, որ այդ խմբակցության խնդիրն է: Խմբակցության ղեկավարը համաձայնություն տվեց ԱՐմեն Մարտիրոսյանի հայտարարությանը և առաջին բոյկոտը սկսվեց...