Ինդոնեզիայի փրկարար ծառայության ներկայացուցիչները հոկտեմբերի 29-ին հայտարարել են, թե հույս չունեն, որ Ճավա կղզու արեւմտյան ափին Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո կարող են ողջ մնացածներ լինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:
Ավիաաղետի վայրում գտել են մարդկանց առաջին մարմնամասերը: Փրկարարների կանխատեսմամբ, ավիաաղետից ոչ ոք ողջ չի մնացել, քանի որ մարմինները, որոնք արդեն հայտնաբերվել են, «ամբողջական չեն եղել», իսկ կործանման պահից անցել Է արդեն մի քանի ժամ: Հոկտեմբերի 29-ին ավելի վաղ Lion Air ավիաընկերության Boeing-737-ն աղետի Է ենթարկվել Ճավա կղզու արեւմտյան ափի մոտ՝ ծովի վրա: Ինքնաթիռում գտնվում Էր 189 մարդ:
Կապի կորչելուց քիչ առաջ օդաչուն օդանավակայան վերադառնալու թույլտվություն Է խնդրել եւ ստացել Է այն: Ինքնաթիռի հետ կապը կորել Էր Ջակարտայից օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց:
Ինքնաթիռն ընկել Է ծովն ու ջրասույզ եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: