«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99,9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն։ ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը։ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ գուցե պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել, եթե մասնակցել, ապա՝ նոր անուններով, իսկ «վարկաբեկված» անունները կարող են նստել գրասենյակում եւ օգնել ֆրակցիային։

 

Ցուցակի կազմմանը պետք է մասնակցեն տարածքային կառույցները, որպեսզի հասարակությունը զգա, որ ՀՀԿ-ն կա, շարունակվում է։ Հայտնիներն էլ պնդում են, որ «եթե մեռնել, ապա ոտքի վրա»՝ մինչեւ վերջին շունչը պայքարելով։ Ընդ որում, կարծում են, որ լայն ցուցակով պետք է ներկայանալ ընտրողին․ Վիգեն Սարգսյանը հանդիպել է Դավիթ Շահնազարյանին, Վազգեն Մանուկյանին, եւ կարծիք կա, որ նման գործիչներ պետք է ներկայացված լինեն իրենց ցուցակում։