«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ գերխնդիր: Վիճակագրական կոմիտեի հրապարակած «ՀՀ մարզերը եւ Երեւանը թվերով. 2018» զեկույցից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում նվազել է հիմնականում աշխատունակ տարիքի բնակչությունը:
Եթե 2016թ. տարեսկզբին աշխատունակ տարիքի բնակչությունը 1 մլն 987.2 հազար էր` կազմելով ընդհանուր բնակչության 66.3 տոկոսը, ապա 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը կազմել է 1մլն 934.6 հազար հոգի՝ 65.1 տոկոսը: Սրան զուգահեռ ավելացել է աշխատունակ տարիքից բարձր բնակչության թիվը. 2016թ. այն կազմել էր 387.7 հազար մարդ՝ 12.9 տոկոս, այս տարի՝ 405.2 հազար՝ 13.6 տոկոս:
Սա, թերեւս, նշանակում է, որ Հայաստանի բնակչությունը կամաց-կամաց դառնում է ծերացող հասարակություն՝ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Ու հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրներից մեկը հենց ժողովրդագրական այս խնդիրը լուծելն է, բացասական միտումները կանխելը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: