«Շանթ» հեռուստաընկերությունը և «Ռոստելեկոմ»-ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Այս քայլի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ու մակարդակի հասցնել հեռուստածրագրերի արտադրությունն ու տարածումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և որակ հեռուստադիտողների համար:
«Շանթ»-ի արդեն առկա հատուկ ուղղվածությամբ ալիքների խմբին շատ մոտ ապագայում կավելանան յուրօրինակ ու պահանջված նոր ալիքներ, և առավել դիտարժան ու հասանելի կդառնա ստեղծած բովանդակությունը:
Նոյեմբերի մեկից «Շանթ»-ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»-ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով: «Շանթ»-ի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը:
Այս ամենը թելադրված է նաև ոլորտում արդեն առկա նախադեպերով և հավասարակշռման անհրաժեշտությամբ։