Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝  տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաեւ նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Որպես Հայասատանի Հանրապետության նախագահ չեմ կարծումոր  բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարող եմ ուրիշ  որևէ մեկի   դատողությունն  ընդունել  լեգիտիմության  կամ  Հայաստանի  Սահմանադրության մեկնաբանության մասին:  Որպես Սահմանադրության  երաշխավորՀայաստանի ժողովրդի դատին կթողնեմ,  թե   ով է  Հայաստանում լեգիտիմով՝ ոչՍա իմ փոքր մեկնաբանությունն էր»:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝  Հանրապետության նախագահն ասել է.  

«Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասինայլև՝ գործել հանուն դրաԴու կարող ես կիրառել խաղաղության լեզուն՝ այն կարող էլինել ճիշտ կամ սխալսակայն գործողություններն են իրականում ցույց տալիս՝ արդյոք հակված եք խաղաղությանթե՞ խաղաղությանմասին խոսելը պարզապես խոսքեր ենԿարևոր է գործել հանուն խաղաղության»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Մենքգիտենքոր ժամանակը հարաբերական հասկացություն էԵթե այն աշխատում է հօգուտ խաղաղությանապա մենք կարող ենք սպասելիսկեթե աշխատում է պատերազմի օգտինապա այն շատ կարճ է։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիանև թե որքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենըվկայում էոր այստեղ կուտակվում է մեծ ռազմական ներուժԵթե ուշադրություն դարձնեք դրանկտեսնեքոր ժամանակը չի գործում հօգուտ խաղաղությանԿա՞ հավանականությունոր կլինի շղթայականռեակցիա՝ այոՄենք պետք է սկսենք ոչ միայն խոսելայլև գործել խաղաղության ժամանակՀայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»: 

Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որոնք կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման: «Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկանԵթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով,-ասել է նախագահ Սարգսյանը: