ՀՀ կառավարությունն առաջարկում է տեղափոխել ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը:

Այսպիսի որոշում ընդունվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:

 

«Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան, 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան, 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: