Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ գտել են 21-ամյա Մարիամ Գյուրջյանին՝ անգիտակից վիճակում: Աղջկա կողքին գտել են նաև քացախաթթվի դատարկ շիշ՝ բաց վիճակում: Մարիամին տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն:
ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Մարիամ Գյուրջյանը Գորիսի բնակչուհի է և նրան հայտնաբերել են Մաշտոցի փողոցի վրա գտնվող մարզադաշտի մոտակայքում:
«Անգիտակից վիճակում հայտնաբերել են և տեղափոխել ԲԿ: Հանգամանքները պարզվում են և նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում նոր պարզ կդառնան դեպքի մանրամասները»,- նշեց Գաբրիելյանը:
Գորիսի ԲԿ-ից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ աղջկա մոտ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում» և նրան արդեն տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Նշենք, որ Մարիամը 4-րդ կուսի ուսանողուհի է: