Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված ցուցակները հստակեցված են: Նոյեմբերի 9-ին Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Կուսակցությունը քաղաքական հայտարարություն կանի, դուք կտեղեկանաք»,- նշեց նա:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ օրենսդիր կամ գործադիր իշխանությունում աշխատելու մասին հարցի հետ կապված պարզաբանեց, որ այս պահին որոշում այդ հարցով չկա. «Ընտրություններից հետո թիմը կկայացնի որոշում, և պարզ կլինի: Այս պահին որևէ որոշում չկա»,-ընդգծեց նա: