«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով' այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են:
Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 199 հազար 500 տոննա հաց' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի' 204 հազար 400 տոննայի դիմաց: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային' տեղեկացնելով, որ հացի արտադրության ծավալների անկումը հետեւանք է մշտական բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման: Ըստ այդմ, որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, արտադրության ծավալները:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։