ՀՀ պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Եկեք չկենտրոնանանք որևէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որևէ առաջարկության վրա: Մենք առաջարկությունները բոլոր ուսումնասիրում ենք ու գնին, որակին ու մատակարարման ժամկետներին համապատասխան որոշումներ են կայացվում: Որևէ որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա»,- նշեց Տոնոյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առկա է այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված: