2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն Թավշյա հեղափոխության շարունակությունը և
երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին:
Ռամկավար Ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով որոշեց ընտրություններին չմասնակցել: Միաժամանակ կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած «ժողովրդի հետ, ժողովրդի համար» հավատամքին, իր անդամներին և համակիրներին կոչ է անում իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին: Այսինքն` ձայն տալ ժողովրդի ցանկությունն արտահայտողներին, դրական վերափոխումներին և առաջընթացին:
Կուսակցությունը հույս ունի, որ դրանով իր համեստ նպաստն է բերում Հայրենիքի հետագա զարգացմանն ու հայ ժողովրդի դարավոր երազանքների իրագործմանը:
Կենտրոնական վարչություն