«Հրապարակ» թերթը գրում է․
«Իսկ ո՞վ է ասում, որ տարածքային կազմակերպության ղեկավարը պարտավոր է առաջադրվել պատգամավորության թեկնածու»,- մեր հարցին հարցով պատասխանեց ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը՝ լսելով հարցը, թե ինչու չի առաջադրվել արտահերթ ընտրություններում։
«Խնդիրը չի վերաբերում զբաղեցրած պաշտոնին, այլ՝ նախասիրություններին, հակումներին, ես որոշեցի չառաջադրվեմ, եղա՞վ»,- ավելացրեց Մինասյանը, ապա կրկին հարցրեց․ «Դուք երբեւէ տեսած կա՞ք, որ առաջադրված լինեմ»։ Բայց հիմա իրավիճակ է փոխվել, ՀՀԿ-ն առաջվա վիճակում չէ, գուցե օգնության կարի՞ք ունի։ Մինասյանն ասաց․ «Ես եթե առաջ չունեի էդ հակումը, հիմա՝ առավել եւս»։