«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար, Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը 88-ի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ «Սպիտակ» թանգարանային հուշահամալիր է կառուցում։ Դրա մեջ մտնում են 3 հուշարձան, որոնք բերել է Մոսկվայից։ Մեկը հրեշտակի արձան է՝ ձեռքերի մեջ խաչ, մյուսը՝ սգացող մոր արձան, 3-րդը զինվորի արձան է՝ ձեռքին փրկված երեխա։
Զինվորի արձանն արդեն դրվել է Սպիտակ տանող ճանապարհին, մյուս երկուսը պատրաստվում են դնել մոտ օրերս։ Նախօրեին սգացող մոր արձանը տեղափոխել են, մյուս օրը գնացել են տեղադրելու, տեսել են արձանը չկա։
Մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գիշերը գողացել են։ Նորիկ Մուրադյանը երեկ սթրես էր ապրում, նա հեռագրով դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ ԱԱԾ տնօրեն Վանեցյանին՝ խնդրելով գտնել արձանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում