Այսօր՝ նոյեմբերի 23-ին, մի շարք լրատվական և սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին:
ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել՝ հավաստիացնելով, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
««Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը», - ասված է ԱԱԾ պարզաբանման մեջ: