Սպիտակում մեկնարկած «Իմ Քայլի» քարոզարշավի ժամանակ վարաչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն ՀՀԿ-ական գյուղապետերին, ովքեր ընտրություններին կամ որևէ այլ առիթվ գյուղացիներին վախեցնում են։
«Թող իմանան այդ գյուղապետերը. ես անձամբ գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած՝ դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից։ Ո՞նց, այս երկրում մարդ կա, որ համարձակվում ա քաղաքացուն վախեցնե՞լ։ Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին։ Ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ մուսկուլավոր, ի՞նչ հաստավիզ, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով չեք կարող վեր կենալ։ Չփորձի որևէ ավտարիտետ, գող կամ որևէ հանցավոր տարր թփրտալ, պատերով կտանք բոլորին։ Դուք ծակերից պետք է դուրս չգաք, ձեր տեղը բանտերն են»,-ասաց Փաշինյանը։