Չգիտես ինչու՝ Հանրապետական կուսակցության քաղաքապետերը Գորիսում, Մեղրիում, Քաջարանում դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից, և  նրանցից ոմանք բացեիբաց պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է քաղաքագետ, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը։ 

«Այս տղերքը, չեմ կարծում՝ հոգով դավաճան են, կամ նրանց վախեցրել են, կամ ինչ-որ փաստեր են  դրվել նրանց առաջ»,-ասաց Մենուա Հարությունյանը։