«Ժամանակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ 2019 թվականի հունվարի 1-ից պետք է արդեն գործի սնանկության դատարանը, սակայն դատարանի աշխատանքների կազմակերպման մասով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել:
Մասնավորապես, մի քանի դատավորներ հրաժարվում են լքել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության նախկին դատարանի՝ Թբիլիսյան խճուղում գտնվող նստավայրի շենքը, որտեղ էլ հենց պետք է տեղակայվի սնանկության դատարանը:
Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայտարարել են, որ միայն ԴԱՀԿ-ն կարող է իրենց հանել աշխատասենյակներից:
Հակառակ որեւէ այլ պարագայում իրենք չեն լքի իրենց աշխատասենյակները, ինչի պատճառով էլ, ինչպես արդեն նշեցինք, սնանկության դատարանի կազմակերպման աշխատանքները ձախողվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում