Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Դրմբոն գյուղում ներկա է գտնվել «Բեյզ Մեթըլս» ընկերության քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը կարեւորել է արտադրական այս նոր միավորման գործարկումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա ոչ միայն Մարտակերտի շրջանի, այլ նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: