ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Աշոտյան-Սիմոնյան բանավեճ չի լինելու
Ես վերջը Երիտ. Թևում Ալեն Սիմոնյանի հարցերով հանձնաժողով եմ ստեղծելու)))
ԱԺ երիտասարդ պատգամավոր Ալեն Սիմոնյանը շարունակում է երևակայել ու ներկայացնել այնպես, թե նա ի վիճակի է կամ հենց նա է այն մարդը, ով կարող է մեր առաջամարտիկների հետ բանավիճել։
Այդ սուտ աուրան ամրապնդելու համար նա հրապարակել է իր և Աշոտյանի լուսանկարը՝ անվանելով այդ հրապարակումը «Բանավեճ լինելու է»։Ժողովուրդ, տեղեկացնում եմ ձեզ, որ հանրայինի եթերում բանավեճ լինելու է ոչ թե Արմեն Աշոտյանի և Ալեն Սիմոնյանի միջև, այլ քաղաքական 4 ուժերի ներկայացուցիչների միջև տեղի է ունենալու քննարկում/դեբատ՝ արտաքին քաղաքականության թեմայով։ Այդ դեբատին ՀՀԿ-ն կներկայացնի Արմեն Աշոտյանը»։