ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:
ՀՀ Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝
- դեկտեմբերի 9-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել Ազգային ժողովի արտահեթ ընտրություններին
- դեկտեմբերի 9-ին և դրան հաջորդող օրերին արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը
- նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին
- բարդ կամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամ՝ Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի հետ:
Աշխատանքային խմբի ղեկավարին մասնավորապես հանձնարարվել է՝
- գործնական աջակցություն ցուցաբերել Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և ստորաբաժանումներին՝ ընտրության ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ
- 2018 թվականի դեկտեմբերի 5-ից՝ յուրաքանչյուր օր Քննչական կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրությանը հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին:
Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ կազմակերպել քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման արդյունքների վերաբերյալ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումներում կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին:
Դեկտեմբերի 9-ին Քննչական կոմիտեն կիրականացնի ուժեղացված ծառայություն
16:00 - 5.Դեկտեմբեր.2018
Առաջարկում ենք նաև
09/12/21 13:15
Կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն. Տիգրան Աբրահամյան
13/07/24 09:46
«Հրապարակ». Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը
13/07/24 08:46
«Հրապարակ». «Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում
19/06/24 09:44
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
19/03/24 09:15
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
30/01/24 13:18
Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու դեպքով ՌԴ քննչական կոմիտեն գործ կհարուցի
31/07/23 18:32
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան