«Փաստ» թերթը գրում է.
«Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան: Հայկ Սարգսյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 4 359 000 դրամ:
Реклама 10
Նշված թվից 3 470 000 ՀՀ դրամը և 94 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից: Փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 795 000 ՀՀ դրամ:
Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում էլ նշված է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:
Հայկ Սարգսյանը 2006-2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական վերահսկողության վարչությունում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար: Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում