Այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) և Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Ժամապահի և հերթապահ խմբի ծառայողների աչալրջության և զգոնության շնորհիվ կալանավորված անձանց փախուստի փորձը կանխվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: