««Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 150-160 աշխատակից է կրճատվել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: 

«Այս պահին ամենաակտիվ աշխատանքները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում են տեղի ունենում: Երկու օր է արդեն՝ նոր տնօրեն է ընտրվել, շուտով նաև կհաստատենք  հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում»,-ասաց  նախարարի պաշտոնակատարն ու հավելեց, որ ազատ հաստիքացուցակով, 163 ազատ հաստիքների պարագայում, զուգահեռ կա նաև արտահաստիքային 90 պայմանագրային աշխատող։

Բաղրամյանի համոզմամբ՝ հաստիքի օպտիմալացման արդյունքում, այն աշխատակիցները, որոնք չեն զբաղվում ԲԷՑ հիմնական գործունեությամբ, այնտեղ այլևս չեն աշխատելու:

Գազի գնի իջեցման վերաբերյալ հարցին Բաղրամյանը պատասխանեց, որ բանակցությունները դեռևս շարունակվում են և նշեց, որ կախված այն հանգամանքից, թե ներմուծումը ինչ գին կունենա, այդքան էլ կարող են գինը իջեցնել։