Սիսիանում վերջին հրաժեշտը տվեցին դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանին:
Հուղարկավորությանը ներկա է եղել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ էին մնացել նաև Քարամյանի ծառայակից երեք ընկերները, որոնց հաջողվել էր գտնել: