«Մենք» կուսակցությունների դաշինքը գլխավորող Արամ Զավենի Սարգսյանը արդար ընտրությունների հետևում երկիր լավ ապագան է տեսնում:
 
Այս մասին թիվ 13/31 ընտրատեղամասում քվեարկելուց հետո նա ասաց լրագրողների հետ զրույցում: Սարգսյանն ընդգծեց, որ լավ արդյունքներ ունենալու համար պետք է բոլորով «մենք» դառնալ:
 
«Շատ լավ տրամադրություն ունեմ: Գիտե՞ք որքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց գումար վերցնելու ու ճնշումների՝ հանգիստ իր կամքով գա ընտրության: Միշտ և այժմ էլ կարևոր եմ համարում արդար ընտրությունները, քանի որ այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Սարգսյանը:
 
Նա քվեարկեց հանուն այսօրվա, հանուն ապագայի, ինչպես նաև անցյալում թողած հիշողությունները վառ պահելու համար:
 
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: