ՀՀԿ 3-րդ համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը քիչ առաջ մասնակցեց ընտրությանը:
Ըստ Շահնազարյանի՝ սա շատ կարևոր է երկրի համար, ապագայի համար: Նա նշեց, որ Փաշինյանի հրահանգով ստոր ստեր են տարածվել իր ընտանիքի մասին: «Ես հերքել եմ բոլոր դրանք, բայց այդ ստեր տարածողների ընտանիքներին հաջողություն եմ մաղթում»,- ասաց նա:
Այնուհետև, քվեարկությունից հետո, Շահնազարյանը նշեց. «Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն են»: