ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության պետՎալերի Օսիպյանի հրամանով Շիրակի մարզի Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը։
«Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։ Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում: