Լիբանանյան զինված ուժերը սկսել են մուտք գործել Արսալ քաղաք, որտեղ հայտնաբերվել է հարևան Սիրիայից հազարավոր փաստականների ապաստանը: Ինչպես հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները, բանակը նպատակադրվել է իր հսկողության տակ առնել Բեքաայի ողջ շրջանը և ապահովել բնակիչների անվտանգությունը: Նման քայլով Լիբա նանի իշխանությունները փորձում են խուսափել սիրիական հակամարտության տարածմանը Լիբանանի տարածքում:

 

Բեքաայի շրջանում մի խումբ երտասարդներ փակել են Սիրիա տանող միջազգային մայրուղին: Բացի այդ, փակվել են Քալայի, Աքքար, Պիրեյի և այլ ճանապարհներ:

 

Սիրիական Յաբրուդ քաղաքում բանակի կողմից վերահսկողություն հաստատվելուց հետո մեծ թվով զինյալներ փախուստի են դիմել դեպի Արսալ քաղաք, որտեղ սուննի բնակչությունը վիրավոր զինյալներին օգնություն է ցուցաբերում:

 

Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը բարձր է գնահատել զինծառայողների ջանքերը երկրի կայունությունը պահպանելու հարցում:

 

Սիրիական հակամարտության երեք տարվա ընթացքում հարևան Լիբանանի հատկապես սահմանամերձ շրջանները հայտնվել են բախումների թիրախում՝ կրելով մարդկային և նյութական վնասներ: