ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում և 24-ը՝ ԶՔԳՎ-ում:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 71-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրակաշառքին, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում կրկնաքվեարկության փորձ կատարելու դեպքերով նախապատրաստվող թվով 5 նյութերից չորսով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Արմավիրի մարզային Քննչական վարչությունում ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում բացատրություն է տվել այն մասին, որ, աշխատելով իր բնակության վայրում գտնվող սննդի օբյեկտներից մեկում, իր տնօրենից ցուցում է ստացել 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ազատել են աշխատանքից: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործով նախաքննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:
Ներկա պահին ընտրությունների օրվա ընթացքում ստացված հաղորդումներից 73 վերաբերյալ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրվան նախորդող ժամանակահատվածում ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ Քննչական կոմիտեում ստացվել էր 6 հաղորդում, որոնցից մեկով նյութերն ուղարկվել է ՀՔԾ, իսկ մեկ այլ դեպքով հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհին Լոռու մարզային քննչական բաժնում բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 3-ին իրենց տան բակ են գնացել երիտասարդ աղջիկ ու տղա և իրեն առաջարկել են ընտրակաշառք՝ սննդամթերքի տեսքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հորդվածի 2-րդ մասով, և նախաքննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ամփոփ տվյալներ՝ ԱԺ ընտրությունների օրվա և քարոզարշավի շրջանում ստացված հաղորդումների վերաբերյալ. ՔԿ
13:15 - 11.Դեկտեմբեր.2018
Առաջարկում ենք նաև
23/06/21 13:00
Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
30/08/13 15:16
Տեղեկատվություն՝ բռնություն գործադրելու վերաբերյալ ակտիվիստներից ստացված հաղորդումների վերաբերյա
27/04/24 09:10
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
08/08/23 17:00
Պատճառը «Ակվատեկի»՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելն է, ոչ թե վերաբերմունքը
31/07/23 18:32
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
17/04/23 12:29
Ոստիկանը ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլլա Ջուր» ընկերության աշխատակիցը այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
14/07/22 20:11
Ռուբինյանը ներկայացրեց այն պատճառները, թե ինչու են որոշել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան