«Ժամանակ» թերթը գրում է.
«Նոր Հայաստանի նոր իշխանությունները եւս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը:
Չնայած ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նարեկ Սարգսյանը կալանավորվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոյի եւ մի շարք երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում, սակայն մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում