Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է օրերս կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Արման Թաթոյանը լրագրողների հետ ճեպազրույցում չի բացահայտել, թե ինչ հարցեր է բարձրացրել Ռոբերտ Քոչարյանը։
«Առանձնազրույցի արդյունքներով՝ համապատասխան գրություններ և հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են նրա կողմից։ Պարտավոր եմ առանձնազրույցի բովանդակության գաղտնիությունը պահպանել»,- ասել է Թաթոյանը։